
Սովորական սենսորային անջատիչ
Սովորական սենսորային անջատիչները ստեղծված են ինտերիերը գեղեցկացնելու համար, արտադրվում են տարբեր գույներով ու պատկերակներով և պատրաստվում են ըստ պատվերի։

NORRATI
MAKE EVERYTHING SMART

NORRATI-ն գործունեությունը սկսել է 2020 թվականին՝ բարձր որակի և երկարակյաց խելացի տան արտադրանք ստեղծելու նպատակով։ Մի քանի տարվա փորձի և փորձարկումների շնորհիվ ընկերության խելացի սենսորային անջատիչները հասել են այնպիսի տեխնիկական մակարդակի, որ մրցում են արտասահմանյան նմուշների հետ։
NORRATI սենսորային անջատիչներն արտադրվում են 3 տարբերակով․
Նախագծումը հեշտացնելու համար NORRATI-ն առաջարկում է գույների և պատկերակների լայն ընտրանի, որպեսզի յուրաքանչյուր արտադրանք պատվիրվի և պատրաստվի ըստ հաճախորդի ճաշակի։

Սովորական սենսորային անջատիչները ստեղծված են ինտերիերը գեղեցկացնելու համար, արտադրվում են տարբեր գույներով ու պատկերակներով և պատրաստվում են ըստ պատվերի։

Գեղեցիկ տեսքից բացի՝ RF անջատիչները կառավարվում են հեռակառավարման վահանակով մինչև 30 մետր հեռավորությունից։

Խելացի սենսորային անջատիչներով կառավարում եք տան բոլոր հատվածները՝ ցանկացած պահի և ցանկացած վայրից։


Տունը՝ ձեր ձեռքում